Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ռուսաստանում առանց «շարժման», երբ «փամփուշտները սլանում են», դառնում է «ձանձրալի, և առաջանում է լճացում», հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Գիտե՞ք, երբ մեզ մոտ ամեն ինչ հանգիստ է, չափված, կայուն, մեզ համար ձանձրալի
է, լճացած։ Շարժում ես ուզում: Շարժումը սկսվելուն պես ամեն ինչ սլանում է՝ և վայրկյանները, և
փամփուշտները, ցավոք սրտի, և փամփուշտները հիմա սլանում են»,- ասել է Պուտինը
ուղիղ գծում։
Նրա խոսքով՝ այս պահին Ուկրաինայում առաջնագծում իրադրությունը «արմատապես փոխվում է», և ռուսական բանակը «ազատաագրում է քառակուսի կիլոմետրերով տարածքներ»։ Նա տեղի ունեցողն անվանել է «դասական ռազմական գործողություններ»։