Վթար Զոդի կամրջի մոտակայքում․ կան տուժածներ

Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 10:37-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զոդի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:


«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:


Պարզվել է, որ Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Մ., ծնված 1986 թ.) բախվել է գազատար խողովակին և շրջվել:


Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևորներ Մ. Մ.-ն (ծնված 1950 թ․), Ա. Մ.-ն (ծնված 1997 թ․) և Ա. Մ.-ն (ծնված 2020 թ․) դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն։


Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և իրականացրել հերթապահություն՝ մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցների մոտենալը»,- ասված է հաղորդագրության մեջ: