Դեմիրճյան փողոցում կայանված «Mercedes»-ն ինքնաբերաբար առաջ է ընթացել և բախվել կայանված «Toyota Land Rover»-ին և «Audi»-ին

Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 32-ամյա Դերենիկ Խ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենան կայանել է Դեմիրճյան փողոցում, դուրս եկել ավտոմեքենայից: 


Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, մեքենան ինքնաբերաբար առաջ է ընթացել և բախվել «Toyota Land Rover» և «Audi» մակնիշի ավտոմեքենաներին:



Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:  



«Mercedes»-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:



Պարեկային ծառայությունը պարզում է կայանված ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը: