Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ջուլիետա Ազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Բանավեճի շուրջ ծավալվող այս «վեճերի» վերաբերյալ մի բան միանշանակ է հասարակության ճնշող մեծամասնության համար։
Առաջին դեպքում ՝ հրավերը չմերժելու պարագայում ենթադրյալ հրավիրյալների մասնակցության առաջին իսկ րոպեներից արձանագրվելու էր ասելիքի տոտալ բացակայություն և քաղաքական սնանկություն։
Հակառակ պարագայում՝ այս դեպքում մերժման պարագայում ևս մեծ հաշվով չփոխվեց պատկերը, արձանագրվեց ոչ միայն վերը նշվածը, այլ շոշափելի դարձավ և հետո նաև հաստատվեց ժամանակին վարած քաղաքականության վերաբերյալ հանրության առաջ հաշվետվողականություն ունենալու վախերը չհաղթահարած դառը բարդույթները ևս։
Եվ հետևապես երկրորդ իրավիճակը արձանագրելով անցնենք առաջ»։