Հայտնաբերվել է Ակտաուում կործանված ինքնաթիռի սև արկղը. հայտնի է զոհերի թիվը

Ակտաուում կործանված Azerbaijan Airlines-ի ինքնաթիռի սև արկղը հայտնաբերվել է։ Այս մասին հայտնում է Sputnik Kazakhstan-ը` վկայակոչելով Ղազախստանի տրանսպորտային դատախազության ներկայացուցչին:


Ինչպես հայտարարել է Ղազախստանի փոխվարչապետ Կանատ Բոզումբաևը, որը գլխավորում է ողբերգության հետաքննության պետական հանձնաժողովը, Ակտաուի մոտ Azerbaijan Airlines ավիաընկերության ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է 38 մարդ:


Ադրբեջանական AZAL ավիաընկերության Embraer 190 ուղևորատար ինքնաթիռը, որն իրականացնում էր Բաքու-Գրոզնի չվերթը, դեկտեմբերի 25-ին կործանվել է Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտակայքում: Վերջին տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 69 մարդ, որի մեծ մասն Ադրբեջանի քաղաքացիների են. ուղևորների թվում կան նաև Ռուսաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի քաղաքացիներ: Ադրբեջանի գլխավոր դատախազության տվյալներով՝ ողջ է մնացել 32 մարդ։