Քաղաքացիակենտրոն լրատվություն
Կասպից ծովում մի քանի ժամվա ընթացքում երեք երկրաշարժ է գրանցվել:
Ինչպես
հայտնել է Ադրբեջանի սեյսմոլոգիական ծառայության կենտրոնը, առաջին ցնցումների ուժգնությունը (դեկտեմբերի 26, տեղական ժամանակով ժամը 02:03-ին) կազմել է 3 բալ: Երկրաշարժի օջախը գտնվել է 63 կիլոմետր
խորության վրա:
Կասպից
ծովում ևս մի երկրաշարժ է տեղի ունեցել այսօր, առավոտյան ժամը 07:28-ին։
Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 3,1 մագնիտուդ։ Երկրաշարժի օջախը
գտնվել է 30 կիլոմետր խորության վրա։
Երրորդ
երկրաշարժն այսօր տեղի է ունեցել տեղական ժամանակով 10:52-ին։ 3,4 մագնիտուդ
ուժգնությամբ երկրաշարժի օջախը գտնվել է 30 կիլոմետր խորության վրա։