Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարարությունում ստորագրվեց պայմանագիր, համաձայն որի՝ «Լիդիան Արմենիա» ընկերությունը իր 12.5 տոկոս բաժնետոմսերը փոխանցեց ՀՀ կառավարությանը։
Գործադիրի կողմից պայմանագիրը ստորագրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, «Լիդիան Արմենիա»-ի ՓԲԸ-ի կողմից՝ տնօրեն Հայկ Ալոյանը։
Հիշեցնենք, որ բաժնետոմսերի նվիրատվության մասին նախագիծը կառավարությունում հաստատվել էր դեռ տարեսկզբին՝ հունվարի 18-ին։