Զուրաբիշվիլին որոշել է լքել Վրաստանի նախագահական նստավայրը


Սալոմե Զուրաբիշվիլին որոշում է կայացրել լքել Վրաստանի նախագահական նսավայրը՝ Օրբելիանի պալատը՝ հայտարարելով, որ տանում է իր հետ լեգիտիմությունը։


Զուրաբիշվիլիի ճեպազրույցին զուգահեռ՝ Վրաստանի խորհրդարանում տեղի է ունեցել Վրաստանի 6-րդ նախագահ Միխայիլ Ղավելաշվիլիի երդմնակալության արարողությունը։


«Ես լքում եմ նստավայրը և տանում եմ ինձ հետ լեգիտիմությունը: Այնտեղ, որտեղ չկա ժողովուրդ, չկա լեգիտիմություն: Ես դուրս կգամ ձեզ մոտ և կլինեմ ձեզ հետ: Այստեղ ոչ ոք չի եկել, և ինձ պատաասխանել են սպառնալիքներով»,- հայտարարել է Զուրաբիշվիլին իր կողմնակիցներին, որոնք սկսել են հավաքվել նախագահականի մոտ:


Ավելի վաղ Զուրաբիշվիլին հայտարարել էր, որ Վրաստանի նախագահի երդմնակալությունն իրավական ուժ չունի: