Միխեիլ Կավելաշվիլին ստանձնել է Վրաստանի նախագահի պաշտոնը


Իշխող «Վրացական երազանք» կուսակցության թեկնածու, նախկին ֆուտբոլիստ Միխեիլ Կավելաշվիլին պաշտոնապես ստանձնել է Վրաստանի նախագահի պաշտոնը:

 


Նրա երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել Վրաստանի խորհրդարանում:

 


Կավելաշվիլին հանդիսավոր կերպով երդվել է, ինչից հետո հնչել է Վրաստանի հիմնը:

 


Վրաստանի խորհրդարանում նոր նախագահի ընտրությունները տեղի են ունեցել դեկտեմբերի 14-ին՝ առաջին անգամ անուղղակի եղանակով՝ ընտրական հանձնաժողովի կողմից: ԿԸՀ-ն տվյալով՝ Կավելաշվիլին ստացել էր 300 ձայնից 224-ը:


 

Կավելաշվիլիի երդմնակալության արարողությունից հետո Սալոմե Զուրաբիշվիլիի լիազորությունները սպառվել են:


 

Ավելի վաղ նա հայտարարել էր, որ վայր չի դնի նախագահի լիազորությունները դեկտեմբերի 29-ին: Զուրաբիշվիլին հայտարարել էր, որ «ոչ լեգիտիմ խորհրդարանի պայմաններում չի կարող լինել նախագահի լեգիտիմ ընտրություն»:


 

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն էլ զգուշացրել էր, որ եթե Զուրաբիշվիլին հրաժարվի լքել նախագահական նստավայրը, դա կհանգեցնի քրեական պատասխանատվության:


 

Այսօր արդեն Զուրաբիշվիլին հայտարարե, որ հեռանում է նախագահականից՝ «տանելով իր հետ լեգիտիմությունը»: