Խորապես վշտացած ենք Հարավային Կորեայի օդանավակայանում տեղի ունեցած ողբերգական ինքնաթիռի վթարից. ՀՀ ԱԳՆ

 ՀՀ ԱԳ նախարարությունը ցավակցություն է հայտնել Հարավային Կորեայում տեղի ունեցած ինքնաթիռի կործանման կապակցությամբ։



 «Խորապես վշտացած ենք Հարավային Կորեայի Մուան միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ողբերգական ինքնաթիռի վթարից, որը այդքան շատ կյանքեր է խլել։ Մեր սրտանց ցավակցությունն ու կարեկցանքն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում», - նշված է ԱԳՆ-ի X-ի էջում։