Լուկաշենկոն Ամանորի առթիվ շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին և Գարեգին Բ-ին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է օտարերկրյա առաջնորդներին Ամանորի կապակցությամբ։ Այս մասին «Բելտա»-ին հայտնել են Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունից։


Մասնավորապես, Լուկաշենկոն շնորհավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին և այլ պետությունների ղեկավարներին։


Բելառուսի նախագահը շնորհավորել է նաև Ամենայն Հայոց  Կաթողիկոս Գարեգին Բ-ին: