Շորժա գյուղի ափամերձ հատվածում ջրից դուրս է բերվել 3 օր որոնվող ջրահեղձված քաղաքացու դին
Փետրվարի 20-ին, ժամը 09:40-ին Շորժա գյուղի հյուրատան մոտկայքում՝ ափամերձ տարածքում, կորած քաղաքացու որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Ջրափրկարարները ջրից դուրս են բերել Խ․ Մ․-ի (ծնված 1962 թ.) դին:

Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին, ժամը 14:20-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի հյուրատան մոտ՝ ափամերձ տարածքում, քաղաքացի է ջրահեղձվել. դին դուրս բերելու համար անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Ժամը 20:09-ին մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են անարդյունք: