2026 թ. Հայաստանում կայանալիք COP-17 համաժողովի կազմակերպչական հարցերը քննարկեցի Համբարձում Մաթևոսյանի հետ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ 2026 թ. Հայաստանում կայանալիք COP-17 համաժողովի կազմակերպչական հարցերը քննարկել է Համբարձում Մաթևոսյանի հետ:


«2026 թ. Հայաստանում կայանալիք COP-17 համաժողովի կազմակերպչական հարցերը քննարկեցի իմ գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանի հետ, որը COP-17-ի կազմկոմիտեի նախագահն է»,- գրել է վարչապետը:


Մանրամասները՝ տեսանյութում:


Հիշեցնենք՝ 2026 թ․ Հայաստանը հյուրընկալելու է Կենսաբազմազանության կողմերի համաժողովը՝ COP17-ը։