Թեհրանը պատրաստ է անհապաղ կառուցողական բանակցություններ սկսել Արևմուտքի հետ միջուկային ծրագրի շուրջ. Իրանի ԱԳՆ

Իրանը պատրաստ է անհապաղ կառուցողական բանակցություններ սկսել Արևմուտքի հետ միջուկային ծրագրի շուրջ, սակայն դրանք պետք է հանգեցնեն համաձայնության։ Այս մասին հայտարարել Է Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին չինական CCTV հեռուստաալիքին տված հարցազրույցում։


Արաղչին նշել է, որ ժամանակին ԱՄՆ-ի դուրս գալը միջուկային գործարքից ռազմավարական սխալ էր։ Այսօր Թեհրանը պատրաստ է բանակցություններ վարելնույն այն բանաձևի շուրջ, ինչ նախորդն էր՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր (ԳՀՀԾ), այսինքն՝ Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ վստահության ամրապնդում՝ պատժամիջոցների վերացման դիմաց»։