Քաղաքացիակենտրոն լրատվություն
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ալիևի հոխորտալից հարցազրույցում չափազանց տեսանելի են նաև վախեր... Տեսնես մեր երկրում գոնե մի պետական հաստատությունում նրա ելույթների ինտենտ անալիզ, արվո՞ւմ է, որը երբեմն բացահայտում է ագրեսիվ վարքագծերի հիմքում ընկած բոլոր վախերը? Կոնտենտ ու իվենթ անալիզների մեթոդների մասին էլ չասեմ.... Բաներ, որոնք հորդորել եմ անել ոչ միայն 2018-ից,առաջ, այլ նաև անմիջապես հետո...
Ինչքա՞ն է հնարավոր նույն բանն ասել, առաջարկել ու թևաթափ չլինել, հըն։
Չեք անում, չեք կարողանում անել, մասնագետ չունեք, գոնե անողներին պատվեր իջեցրեք... Այլ երկրներում ոնց են նման լուրջ ու գիտատար գործերը պատվիրում?
Ամեն ինչի համար փող կա՞, դրա համար չկա՞։