Նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ալիևի նոր հիստերիան ու օրեցօր կոշտացող հռետորաբանությունը խիստ կանխատեսելի էր ինչի մասին խոսել ենք բազմիցս դեռ նախորդ տարի, բայց այս մեկն առավելապես կապված է մի քանի այլ գործոններով, հաշվի առնելով շեշտադրումները Ֆրանսիայի հետ համագործակցության դադարեցման և, ուղիղ չի ասվում, բայց ավելի անհանգստացնող է հաջորդ շաբաթ կնքվելիք ԱՄՆ_ Հայաստան ռազմավարական գործընկերության համաձայնագիրը։
Այս համաձայնագրի կնքումը Հայաստանի համար ինստիտուցիոնալ համագործակցության նոր էջ է բացում, իհարկե Թրամփի վարչակարգի հետ դեռ երկար ու տքնաջան աշխատանք պետք է տանել, բայց գոնե առկա է հիմքն աշխատանքի, ինչն Ալիևի համար հերթական կաշկանդող հանգամանքն է։
Այս խիստ լարված ու զգայուն իրավիճակում պետք է կշռադատել պատասխան քայլերը, պատրաստվել ամենավատ սցենարին, բայց հրապարակային կոշտ պատասխանն այս պահին, ինչպես շատերն են հորդորում, մեզ ոչինչ չի տալու, էմոցիաներով չենք կարող առաջնորդվել, հիմնական աշխատանքը պետք է տանել միջազգային գործընկերների հետ հրատապ տեղեկացման եւ քննարկումների ուղղությամբ եւ սահմանին զգոնությամբ։
Իհարկե, չենք կարող նաեւ չտեսնել, որ հերթական անգամ Ալիեւի բերանով ակնհայտորեն Պուտինի սպառնալիքներն են հնչում` նույն բառապաշարով, դենացիֆիկացիայի անհեթեթ սպառնալիքով եւ այլն, Ալիեւի այս հեռտորաբանությունն առավելապես իր գործիքայնացված լինելու մասին է վկայում։
Անտեղի ու ակնհայտ ցուցադրվող էմոցիաներն ամենաշատն են խանգարում դիվանագիտությանը, հատկապես` խիստ հավանական է Ալիեւի հաշվարկը հենց նման պատասխանն է որպես կազուս բելի։