Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հեռացել է զբաղեցրած պաշտոնից: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Կարեն Գիլոյանը դադարեցրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալի իր աշխատանքը: Պատճառները տարբեր են: Կարեն Գիլոյանը փաստաբանության կարիք չունի, քանի որ սպորտի ոլորտում տարիների փորձառություն ունի: Կայացած է իր ոլորտում ու վստահ եմ, որ շարունակելու է իր գործունեությունը սպորտի ոլորտում»,-ասաց Անդրեասյանը:
Վերջինիս խոսքով` նախարարություն և Կարեն Գիլոյան գործակցությունը կշարունակվի: