Տրանսպորտային ուղիների ապաշրջափակմանն առնչվող մեր առաջարկին Ադրբեջանի սկզբնական արձագանքը դրական էր. Միրզոյան

«Խաղաղության խաչմերուկին» անդրադառնալիս պետք է ասեմ մեր շփումները այս համատեքստում Թուրքիայի հետ: Ասել եմ հրապարակավ, որ Հայաստանն ու Թուրքիան պայմանավորվել են համապատասխան մասնագետների միջոցով իրականացնել երկաթուղային ենթակառուցվածքների վիճակի գնահատման գործընթաց, և, իհարկե, մենք համոզված ենք, որ Կարս-Գյումրի երկաթգծի վերաշահագործումը շատ մեծ տնտեսական հնարավորություններ կընձեռի ոչ միայն Հայաստանին և Թուրքիային, այլև շատ ավելի մեծ, լայն տարածաշրջանին: Այդ մասին ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: