Քաղաքացիակենտրոն լրատվություն
Կանադայի Լիբերալ կուսակցությունը հայտարարել է, որ քաղաքական կուսակցության նոր առաջնորդը կընտրվի մարտի 9-ին։ Այս մասին հայտնում է CTV News-ը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է կուսակցության ղեկավարի պաշտոնից հեռանալու մասին։ Նշվում է, որ թեկնածուները պետք է հայտ ներկայացնեն մինչև հունվարի 23-ը և վճարեն 350.000 ԱՄՆ դոլար ընդունելության վճար: