Շվեյցարիան պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի հարցով Թրամփ-Պուտին հանդիպումը

Շվեյցարիան հայտարարել է, որ պատրաստ է հյուրընկալել ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի գագաթնաժողովը՝ ուկրաինական հակամարտությունը լուծելու համար, եթե երկու երկրների ղեկավարները դիմեն այդ հարցով։ Այս մասին Le Temps-ին  ասել է Շվեյցարիայի ԱԳՆ-ի հաղորդակցության բաժնի ղեկավար Նիկոլյա Բիդոն։



«Բյուրգենստոկում կայացած գագաթնաժողովի արդյունքներով, Ուկրաինան, Ռուսաստանը և Միացյալ Նահանգները պարբերաբար տեղեկացվել են խաղաղության հաստատման ցանկացած դիվանագիտական ​​ջանքերի աջակցելու մեր պատրաստակամության մասին», - ասել է Բիդոն։