Քաղաքացիակենտրոն լրատվություն
Լոս Անջելեսում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով Լոս Անջելեսի շրջանի դատաբժշկական փորձաքննության դեպարտամենտին։
Շրջանի շերիֆ Ռոբերտ Լունան հունվարի 12-ին մամուլի
ասուլիսի ժամանակ հայտնել է, որ փրկարարներն ու ոստիկանությունը որոնողական
գործողություն են սկսել Իտոն շրջանում, որի ընթացքում նրանք արդեն հայտնաբերել են
երեք զոհերի մարմիններ։
«Քանի որ որոնումները շարունակվում են, ես, ցավոք, կարծում
եմ, որ զոհերի թիվը կավելանա»,- ասել է նա:
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմի խոսքով՝ նահանգում
հրդեհները կարող են լինել ԱՄՆ-ում ամենախոշոր աղետը տնտեսական վնասի տեսանկյունից:
Նա հավելել է, որ զոհերի թիվը, հավանաբար, «շատ ավելի մեծ կլինի»: