Ինչն է Կալիֆոռնիայում հրդեհների պատճառը՝ ըստ Իլոն Մասկի

Կալիֆոռնիա նահանգում խոշոր անտառային հրդեհների պատճառը, ամենայն հավանականությամբ, ոչ թե կլիմայական փոփոխություններն են, այլ նահանգի իշխանությունների անպատասխանատվությունը: Այս մասին հայտարարել է ամերիկացի գործարար Իլոն Մասկը իր X սոցիալական ցանցում։


«Եթե կլիմայական փոփոխության վերաբերյալ բացատրությունը ճիշտ լիներ, ապա Տեխասում, որի անտառային տարածքը երկու անգամ գերազանցում է Կալիֆոռնիայի տարածքին, կլինեին մոտ երկու անգամ ավելի շատ անտառային հրդեհներ, որոնք տներ կոչնչացնեին »,- գրել է նա:


Նրա խոսքով՝ խնդիրը շենքերի միջև հակահրդեհային խզվածքների անբավարարությունն է. սա որոշակի հեռավորություն է, որը թույլ չի տալիս, որ կրակն ավելի տարածվի: Բացի դրանից, չեն մաքրվել թփուտները, և չի ապահովվել անհրաժեշտ ջրամատակարարումը։


Մասկը նաև հրդեհների տարածման պատճառ է համարել «ահավոր անտնտեսվարությունը նահանգային, շրջանային և քաղաքային մակարդակով»: