Թրամփի նախկին խորհրդականը խոստացել է Իլոն Մասկին «վտարել» Սպիտակ տնից

Թրամփի նախկին խորհրդական Բենոնը հայտարարել է, որ մտադիր է Իլոն Մասկին «վտարել» Սպիտակ տնից:



ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած հանրապետական Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Սթիվ Բանոնը իտալական Corriere della Sera թերթին տված հարցազրույցում ձեռնարկատեր և Կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ապագա ղեկավար Իլոն Մասկին անվանել է «վատ տղա»: Ասել է, որ ինքը կհասնի նրան որ մինչև պետության ղեկավարի երդմնակալությունը Մասկը վտարվի Սպիտակ տնից։



Բանոնը պնդում է, որ Մասկը կկորցնի Սպիտակ տուն լիարժեք մուտքը: Ինչպես նշել է Թրամփի նախկին խորհրդականը, ձեռնարկատերը կդառնա «ճիշտ այնպես, ինչպես բոլորը»:



Նա նաև ենթադրել է, որ Մասկը «տեխնոֆեոդալիզմի» կողմնակից է։ Բանոնը նաև խորհուրդ է տվել գործարարին վերադառնալ իր հայրենիք՝ Հարավային Աֆրիկա։