Ուկրաինան ինը անօդաչու թռչող սարքերով հարձակվել է «Թուրքական հոսք» կոմպրեսորային կայանի վրա

Ուկրաինացի զինյալները ինը ինքնաթիռային անօդաչու թռչող սարքերով գրոհել են «Ռուսկայա» կոմպրեսորային կայանի ենթակառուցվածքը, որը կարեւոր է «Թուրքական հոսքի» համար։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։



Դեպքը տեղի է ունեցել հունվարի 11-ին։ Հարձակումն իրականացվել է Կրասնոդարի երկրամասի Գայ-Կոձոր գյուղում տեղակայված կայանի վրա։



Ուկրաինական բոլոր անօդաչու թռչող սարքերը խոցվել են հակաօդային պաշտպանության համակարգերի միջոցով։



Կոմպրեսորային կայանի անձնակազմից ոչ ոք չի տուժել։ Վնասը չի գրանցվել։ Անօդաչուներից մեկի բեկորները վնասել են «Ռուսկայայի» տարածքում գտնվող գազաչափ կայանի շենքն ու սարքավորումները։



«Գազպրոմի» հերթապահ բրիգադներն արագ վերացրել են ընկնող բեկորների բոլոր հետևանքները։



Կոմպրեսորային կայանը աշխատում է բնականոն ռեժիմով՝ գազ մատակարարելով «Թուրքական հոսք» գազատարին։ Գազատարի շահագործման ընթացքում խափանումներ չեն եղել։