«ԱՄՆ-ն ուզում է շարքից հանել «Թուրքական հոսքը». Լավրով

ԱՄՆ-ը «հավանություն է տալիս էներգետիկ ենթակառուցվածքների դեմ ահաբեկչական հարձակումների իրականացմանը», կան պլաններ շարքից հանելու «Թուրքական հոսքը»: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2024 թվականը ամփոփող մամուլի ասուլիսում։



«Միացյալ Նահանգներին ոչ մի մրցակից պետք չէ ոչ մի ոլորտում՝ սկսած էներգետիկայից, որտեղ նրանք, առանց երկար մտածելու, հավանություն են տալիս ահաբեկչական միջոցառումների իրականացմանը՝ ոչնչացնելու Եվրամիության էներգետիկ բարեկեցության հիմքերը, որտեղ նրանք դրդում են իրենց ուկրաինացի հաճախորդներին, որպեսզի «Հյուսիսային հոսքի» հետևից նաև «Թուրքական հոսքը» շարքից հանեն»,- ասել է Լավրովը: