Ամերիկյան ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը երկրպագուներին կոչ է արել զգոն լինել խաբեբաների հարցում, ովքեր օգտագործում են իր անունը՝ Լոս Անջելեսի հրդեհներից տուժածների համար նվիրատվություններ հավաքելու համար:
Այս մասին 44-ամյա ռեալիթի-շոուի աստղը հայտնել է սոցցանցում՝ կիսվելով «kimkardashiancampaign@gmail.com» հասցեից ստացված նամակի սքրինշոթով։ Նա զգուշացրել է իր բաժանորդներին չբացել նամակը, որը գրել են խաբեբաները։
Հանգստյան օրերին Քարդաշյանը ուշադրություն է հրավիրել հրդեհի դեմ պայքարող փրկարարների ծանր վիճակի վրա՝ ընդգծելով նրանց քաջությունը, և միաժամանակ կոչ արել Կալիֆոռնիայի
նահանգապետ Գևին Նյուսոմին բարձրացնել նրանց
աշխատավարձը պատշաճ մակարդակի:
Նա նշել է, որ հրշեջները ժամում
վաստակում են ընդամենը 5,80-ից 10,24 դոլար, գումարած ևս 1 դոլար մեկ ժամում՝ արտակարգ իրավիճակների ժամանակ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Քարդաշյանն
ընտանիքի հետ լքել է իրենց առանձնատունը Լոս Անջելեսի անտառային հրդեհների
պատճառով։ Նա նաև սննդի մատակարարումներ է կազմակերպել ավելի քան հազար հրշեջների
համար, ովքեր պայքարում են կրակի դեմ: