ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Ռուսաստանի և Ադրբեջանի հետ հարաբերությունները անվանել է «վստահելի»։ Նրա խոսքով՝ երկու երկրների ղեկավարների՝ Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի միջև «փակ թեմաներ չկան»։
Նա նշել է,
որ «Ռուսաստանն ու Ադրբեջանը ինտենսիվ աշխատում են նոր՝ փոխշահավետ համատեղ
նախագծեր գտնելու ուղղությամբ»։
Մեկնաբանելով
ռուսական ՀՕՊ-ի կողմից խոցված AZAL-ի ինքնաթիռի սև արկղերի ուսումնասիրությունը՝ ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել է, որ դրանք «տրամադրել են ոչ քիչ հետաքրքիր տեղեկություններ»։
«Մոսկվան և Բաքուն կարող են լուծել ցանկացած հարց, այդ թվում՝ AZAL-ի
ինքնաթիռի ավիաաղետի համատեքստում։ Սա ընդգծում է հետաքննության ավարտին սպասելու
անհրաժեշտությունը. սև արկղի տվյալները չեն հաստատում ներկայումս շրջանառվող
տարբերակներից շատերը»,- ասել է Լավրովը: