Ռուսաստանի նախագահ Պուտինի օգնական Նիկոլայ Պատրուշևը հայտարարել է, որ «արդեն 2025 թվականին Ուկրաինան կդադարի գոյություն ունենալ որպես պետություն»։
«Հատկապես անհանգստացնում է, որ նեոնացիստական գաղափարախոսության բռնի պարտադրանքը և կատաղի ռուսաֆոբիան ոչնչացնում են Ուկրաինայի երբեմնի ծաղկուն քաղաքները, այդ թվում՝ Խարկովը, Օդեսան, Նիկոլաևը, Դնեպրոպետրովսկը։ Հնարավոր է, որ այս տարվա մեջ Ուկրաինան
ընդհանրապես դադարի գոյություն ունենալ»,- ասել է Պատրուշևը։
Նրա խոսքով՝ «Մոլդովայի իշխանությունների
հակառուսական քաղաքականությունը կարող է հանգեցնել նրան, որ այդ երկիրը
ընդհանրապես դադարի գոյություն ունենալ»։
«Չեմ բացառում, որ Քիշնևի ագրեսիվ հակառուսական քաղաքականությունը կհանգեցնի
նրան, որ Մոլդովան կա՛մ կմտնի մեկ այլ պետության կազմ, կա՛մ ընդհանրապես կդադարի
գոյություն ունենալ։ Այս իրավիճակում կարելի է դիտարկել Ուկրաինայի օրինակը, որտեղ
նեոնացիզմը և ռուսաֆոբիան երկիրը կանգնեցրել են կրախի առաջ, ընդ որում՝ հատուկ ռազմական գործողությունից դեռևս շատ առաջ»,-
ավելացրել է Պատրուշևը։
Նա նշել է, որ «Ռուսաստանն ու ԱՄՆ-ն Ուկրաինայի հարցով պետք է բանակցեն առանց
այլ երկրների մասնակցության». «Լոնդոնի կամ Բրյուսելի հետ խոսելու ոչինչ չկա։
Եվրամիության ղեկավարությունն իրավունք չունի խոսելու իր մի շարք անդամների, այդ
թվում՝ Հունգարիայի, Սլովակիայի, Ավստրիայի, Ռումինիայի և մի շարք այլ եվրոպական
երկրների անունից, որոնք շահագրգռված են Եվրոպայում կայունությամբ և
հավասարակշռված դիրքորոշում են որդեգրել
Ռուսաստանի հարցում»։