ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Մարկ Ռուբիոն հնարավոր է համարել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկումը։ Ռուբիոն հայտարարել է, որ պատժամիջոցները ոչ ռազմական ճնշման գործիք են, որն օգնում է հասնել հակամարտությունների դիվանագիտական լուծման: Սակայն նա չի բացառել, որ դրանք կարող են վերանայվել, եթե դա օգնի կարգավորել իրավիճակը։
Միաժամանակ Ռուբիոն նշել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կարևոր դերը։ Քաղաքական գործչի կարծիքով՝ չափազանց դժվար է հրադադարի համաձայնության հասնել առանց հակամարտության կողմերի վրա ճնշման լծակների։ «Բացի ռազմական հնարավորություններից, կան նաև ճնշման այլ լծակներ»,- պարզաբանել է Ռուբիոն։
Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ն զգալի թվով հակառուսական պատժամիջոցներ է սահմանել,
դրանք շարունակում են աճել ու ընդլայնվել։
Միաժամանակ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը հույս է հայտնել, որ
Դոնալդ Թրամփի թիմը կպահպանի հակառուսական պատժամիջոցները։