Քաղաքացիակենտրոն լրատվություն
Երևանի արձագանքը «Վեստի նեդելի» հաղորդմանը «տարակուսանք է առաջացնում, քանի որ այն վերաբերում է լրագրողների արտահայտություններին»։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Երևանից մենք միշտ լսել ենք, որ
Հայաստանը հավատարիմ է խոսքի ազատությանը, և առավել ևս Հայաստանի ներկայիս
ղեկավարությունը դա իր հրամայականն է դարձրել: Մեր պաշտոնական արձագանքը, ոչ թե
տեսակետը, այլ պետության պաշտոնական դիրքորոշումը Երևանին քաջ հայտնի»,- նշել է
Զախարովան։