Ռուսաստանը Բելառուսին փորձանքի մեջ չի թողնի. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ Ռուսաստանը Բելառուսին փորձանքի մեջ չի թողնի երկրի դեմ ագրեսիայի դեպքում։



«Դա միանգամայն ճիշտ է»,- ասել է Պեսկովը՝ ի պատասխան լրագրողի հայտարարության։



Նախագահի մամուլի քարտուղարը նաեւ նշել է, որ Ռուսաստանը պարտավորություններ ունի ապահովելու իր դաշնակցի՝ Բելառուսի անվտանգությունը։