«Վրացական երազանքի» ռեպրեսիվ մարտավարության հետևանքով Վրաստանը կարող է հայտնվել մեկուսացման մեջ. ԱՄՆ Պետդեպ


ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը հայտարարել է, որ Վրաստանը կարող է հայտնվել մեկուսացման մեջ՝ կապված «Հանուն Վրաստանի» ընդդիմադիր կուսակցության ղեկավար և նախկին վարչապետ Գեորգի Գախարիայի վրա հարձակման հետ։


«Մենք խստորեն դատապարտում ենք բռնությունը խաղաղ ցուցարարների, լրագրողների և ընդդիմադիրների նկատմամբ... Սա «Վրացական երազանքի» ռեպրեսիվ մարտավարության հերթական օրինակն է, որը երկիրը կթողնի մեկուսացման մեջ»,-ասել է նա Х  սոցցանցում:


Հիշեցնենք, հունվարի 14-ին Բաթումի «Շերատոն» հյուրանոցում Վրաստանի ներքին գործերի նախկին նախարար և նախկին վարչապետ, «Հանուն Վրաստանի» կուսակցության հիմնադիր Գեորգի Գախարիան հարձակման է ենթարկվել «Վրացական երազանքի» ներկայացուցիչների կողմից։ Նա ստացել է քթի կոտրվածք և ուղեղի ցնցում: