Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի հարյուրամյա գործընկերության մասին համաձայնագիրը չի երաշխավորում Կիևի անդամակցություն ՆԱՏՕ-ին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը և հավելել, որ դա, այնուամենայնիվ, անհանգստացնող է։
«Չնայած, իհարկե,
հաշվի առնելով, որ Բրիտանիան ՆԱՏՕ-ի երկիր է, նրա ռազմական ենթակառուցվածքի
առաջխաղացումը դեպի մեր սահմանները, անշուշտ, բավականին անհանգստացնող է: Բայց
ամեն դեպքում, պարզապես պետք է շարունակել վերլուծել, թե ինչ տեղի կունենա»,-
լրագրողներին ասել է Պեսկովը:
Նա նաև ընդգծել է,
որ Կրեմլը բացասաբար է վերաբերվում Ազովի ծովում համագործակցության մասին այդ
համաձայնագրի կետին. «Սա իսկապես Ռուսաստանի ներքին ծովն է։ Հազիվ թե այնտեղ
հնարավոր լինի որևէ համագործակցություն Ուկրաինայի և Մեծ Բրիտանիայի միջև»։