Կրեմլից մանրամասնում են՝ ինչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։


Զրույցի մասին ավելի վաղ տեղեկացրել էր ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։


«Փաշինյանը պարզաբանել է Եվրամիության հետ հարաբերությունների համատեքստում Երևանի վերջին քայլերի հետ կապված իրավիճակը: Ռուսաստանի նախագահը տվել է համապատասխան մեկնաբանություններ և գնահատականներ»,– ասված է Կրեմլի հաղորդագրությունում։