Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Մասուդ Փեզեշքիանը Կրեմլում կայացած բանակցություններից հետո ստորագրել են երկու երկրների համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը։
Փաստաթուղթը կոչված է փոխարինելու Ռուսաստանի և Իրանի միջև փոխհարաբերությունների հիմունքների և համագործակցության սկզբունքների մասին պայմանագրին, որը ստորագրվել է դեռևս 2001 թվականին:
Նոր պայմանագրի վրա աշխատանքներն իրականացվել են 2022 թվականից. անցած տարվա հունիսին հայտնի է դարձել, որ կողմերը համաձայնեցրել են փաստաթղթի տեքստը։ Ինչպես ավելի վաղ նշել էին Կրեմլում, փաստաթուղթն արտացոլում է երկկողմ կապերի նոր մակարդակը: