Այսօր ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհվել են ՊԲ 4 զինծառայողներ, վիրավորում ստացած զինծառայողներ չկան. Արցախի ՊՆ
Համացանցի որոշ օգտատերեր շրջանառում են ստահոդ տեղեկություններ այն մասին, թե իբր հունիսի 28-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում են ստացել պաշտպանության բանակի 8 զինծառայողներ:

Եվս մեկ անգամ հորդորում ենք ստահոդ և կեղծ լուրեր չշրջանառել,  դիտավորությամբ ապատեղեկատվության չտարածել: 

Հունիսի 28-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհվել են ՊԲ 4 զինծառայողներ, վիրավորում ստացած զինծառայողներ չկան:

[ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն]