Վարչապետը որոշումներ է ստորագրել ԱԻՆ-ում մի շարք պաշտոնյաների ազատման մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել ԱԻՆ-ում մի շարք պաշտոնյաների ազատման մասին։ Որոշման տեքստերում նշված է՝

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-457-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 8-րդ մասը՝ Արտյուշ Գրիգորյանին 2023 թվականի հունիսի 30-ից ազատել արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից»:

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-457-Ն օրենքի 4-րդ հոդվածի 8-րդ մասը՝ Լիլիթ Միրզախանյանին 2023 թվականի հունիսի 30-ից ազատել արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից»։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-457-Ն օրենքի 4-րդ հոդվածի 8-րդ մասը՝ Արա Նազարյանին 2023 թվականի հունիսի 30-ից ազատել արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից»: