Թրամփը խոստացել է կատարել ԱՄՆ պատմության մեջ խոշորագույն դեպորտացիան

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը իր երդմնակալության նախօրեին խոստացել է շուտով սկսել ամերիկյան պատմության մեջ ամենախոշոր արտաքսման գործողությունը։


«Եվ շատ շուտով մենք կսկսենք ամերիկյան պատմության մեջ խոշորագույն դեպորտացիայի օպերացիան: Նույնիսկ ավելի մեծ, քան եղել է նախագահ Դուայթ Էյզենհաուերի օրոք, ով ներկայումս ռեկորդակիր է»,- ասել է նա աջակիցներին՝ հունվարի 19-ին ելույթ ունենալով Վաշինգտոնի Capital One սպորտային արենայում կայացած հանրահավաքում: