Թրամփը հրամանագիր է ստորագրել՝ դադարեցնելով ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիության տրամադրումը

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը Սպիտակ տանը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակվում է ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիության տրամադրումը։ Հեռարձակումն իրականացրել են ամերիկյան խոշոր հեռուստաալիքները։


«Սա հրաման է, որը վերաբերում է Սահմանադրության 14-րդ փոփոխությանը», - ասել է նախագահի օգնականը նախքան փաստաթուղթը ստորագրելը:


«Սա ծիծաղելի է: Մենք աշխարհում միակ երկիրն ենք, որը դա անում է ծնվելուն պես»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը: