Սա հնարավորություն է աշխատելու մեր երկրի առողջապահական համակարգը բարելավելու համար․ Արսեն Թորոսյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


«Սիրելի հայրենակիցներ,


Ինձ համար մեծ պատիվ է ընտրվել ՀՀ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահ: Սա ոչ միայն նոր պատասխանատվություն է ինձ հարազատ ոլորտում, այլև հնարավորություն՝ ձեզ հետ միասին, ձեռք-ձեռքի տված, աշխատելու մեր երկրի առողջապահական համակարգը բարելավելու համար:


Սիրելի ժողովուրդ, ձեր առողջությունը մեր առաջնահերթություներից է, և մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի որակյալ բժշկական ծառայությունները հասանելի լինեն բոլորիդ համար:


Սիրելի բուժաշխատողներ, մենք շոշափելի քայլեր կձեռնարկենք, որպեսզի ձեր դժվարին աշխատանքը գնահատվի, ու դուք ստանաք այն աջակցությունն ու պայմանները, որոնք անհրաժեշտ են ձեր կյանքներ փրկող պարտականությունները լավագույնս կատարելու համար:


Համատեղ ջանքերով, ԱԺ-ի և կառավարության մեր գործընկների հետ, մենք կկարողանանք շատ ավելին անել մեր ժողովրդի առողջության պահպանման համար»։