2025-ին Հայաստանի 2 մարզի համար կստեղծվի առաջին ժամանակակից աղբավայրը. նախարար

ՀՀ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի համար նախատեսված ժամանակակից աղբավայրը կգործի 2025 թվականին։ Այս մասին հայտարարեց Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը` խորհրդարանում ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում պատասխանելով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արման Ղազարյանի հարցին։


Պատգամավորը նշեց, որ իշխանությունները խոստացել են շինարարությունն ավարտել 2022 թվականին, սակայն աղբավայրը մինչ օրս չի գործում։


Խուդաթյանն ի պատասխան ասաց, որ աղբավայրի շինարարությունն արդեն ավարտվել է, ներկրվել են աղբատար մեքենաներ, որոնք այժմ գրանցման փուլում են: 4-5 ամիս անց դրանք կսկսեն աշխատել։


Նրա խոսքով՝ նախարարությունը քննարկում է ժամանակակից խոշոր աղբավայրերի կառուցման հնարավորությունը։ Արդյունքում հանրապետությունում նախատեսվում է թողնել 4-5 աղբավայր, իսկ մնացածը` փակել։