ԱՄՆ իշխանությունները հայտարարել են տարհանումների նոր ալիքի մասին՝ կապված ԱՄՆ արևմտյան Լոս Անջելեսի (Կալիֆոռնիա նահանգ) շրջանում հզոր անտառային հրդեհի բռնկման հետ, որն ընդգրկել է ավելի քան 20 քառակուսի կիլոմետր տարածք։ CBS News հեռուստաալիքը հայտնում է, որ պարտադիր տարհանումը տարածվում է Կաստաիկ լճի շրջակայքի ավելի քան 50 հազար բնակիչների վրա։
Լոս Անջելեսի շրջանում անտառային հրդեհները սկսել են տարածվել հունվարի 7-ին: Օդերևութաբանների կարծիքով՝ հրդեհի արագ տարածման պատճառ է դարձել չոր ու շատ քամոտ եղանակը։ Շրջանում հրդեհների
ընդհանուր մակերեսը գերազանցել է 16 հազար հեկտարը։ Հրդեհը ոչնչացրել է ավելի քան
12,3 հազար կառույց, այդ թվում՝ հայտնի մարդկանց անշարժ գույքը:
Վերջին տվյալներով՝ զոհվել է 25
մարդ։ Հրդեհների տնտեսական վնասը գերազանցում է 250 միլիարդ դոլարը։