«Մենք չենք պատկերացնում Ուկրաինան առանց Ղրիմի. քանի դեռ այն բռնակցված է, պատերազմը չի ավարտվի». Զելենսկի
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Կիևի ջանքերը կենտրոնացած են Ուկրաինայի հարավում և արևելքում օկուպացված տարածքների ազատագրման վրա, սակայն մեր վերջնանպատակը եղել և մնում է Ղրիմի թերակղզու ազատագրումը, որը Ռուսաստանի կողմից բռնակցվել է 2014 թվականին՝ խախտելով միջազգային իրավունքը։ Այս մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է CNN-ին տված բացառիկ հարցազրույցում։
«Մենք չենք կարող պատկերացնել Ուկրաինան առանց Ղրիմի: Եվ քանի դեռ Ղրիմը գտնվում է ռուսական օկուպացիայի տակ, պատերազմը չի ավարտվի»,- ընդգծել է Զելենսկին:
Հարցին՝ հնարավո՞ր է սցենար, որի դեպքում հնարավոր կլինի խաղաղության հասնել առանց Ղրիմի, Զելենսկին պատասխանել է. «Այդ դեպքում դա հաղթանակ չի լինի»:
Զելենսկին անդրադարձել է նաև ՌԴ-ում վերջերս տեղի ունեցած ապստամբությանը։ «Մենք տեսանք Պուտինի արձագանքը Եվգենի Պրիգոժինի կարճատև ապստամբությանը: Նա թույլ էր: Մենք տեսնում ենք, որ ամեն ինչ չէ նրա վերահսկողության տակ։ «Վագներյան» երթը մի քանի տարածաշրջանների տարածքով ցույց տվեց, թե որքան հեշտ դա կարելի է իրականացնել։ Պուտինը չի վերահսկում իրավիճակը տարածաշրջաններում»,- կարծում է Ուկրաինայի նախագահը։