Խերսոնի հրետակոծության հետևանքով 2 մարդ է զոհվել
Այսօր առավոտյան ժամը 6-ի սահմաններում Ուկրաինայի Խերսոն քաղաքի հրետակոծության հետևանքով երկու մարդ է մահացել։

Խերսոնի շրջանային դատախազությունից հաղորդում են, որ կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ են ստացել մի տղամարդ և մի կին: Մահացածների ինքնությունը ճշտվում է։

Հրետակոծության հետևանքով նաև տներ են վնասվել։

azatutyun.am