ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ միջազգային աջակցության տրամադրման 90-օրյա դադարի մասին հրամանը չի ազդում Ուկրաինային ռազմական օգնության ծրագրերի վրա, հայտնում է «Ամերիկայի ձայն»-ի ուկրաինական ծառայությունը՝ հղում անելով Պենտագոնին։
«Ուկրաինային անվտանգության ոլորտում օգնությունը
չի տարածվում օտարերկրյա օգնության մասին վերջին հրամանի սահմանափակումների վրա, քանի
որ այն վերաբերում է միայն զարգացման ծրագրերին, այլ ոչ թե ռազմական աջակցությանը»,-
պարբերականը մեջբերում է ԱՄՆ պաշտպանության նախարարության պարզաբանումը։
Ջո Բայդենի վարչակազմի՝ USAI ծրագրով Ուկրաինայի
համար զենքի արտադրության պայմանագրերը մնում են ուժի մեջ, մեկնաբանում է «Ամերիկայի
ձայնը»։ Բացի դրանից, Թրամփի հրամանը չի ազդում PDA ծրագրի շրջանակներում ԱՄՆ
պահեստներից նախապես պլանավորված զենքի մատակարարումների վրա, ինչի մասին
հայտարարել էր Բայդենը, գրում է պարբերականը։