Լվովում հրթիռակոծության հետևանքով փլուզված շենքի փլատակներից դուրս է բերվել 5-րդ զոհի մարմինը
Լվովում Ռուսաստանի հրթիռակոծության հետևանքով փլուզված շենքի փլատակներիից դուրս է բերվել 5-րդ զոհի մարմինը։

Լվովի մարզային վարչակազմի ղեկավար Մաքսիմ Կոզիցկին իր Telegram-ալիքում գրում է. «Ցավոք, Լվովի վրա գիշերային հրթիռակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի։ Փլատակներից դուրս է բերվել կնոջ մարմին։ Անկեղծ ցավակցություններս հարազատներին։ Փրկարարները շարունակում են աշխատել ողբերգության վայրում»: