Լվովում հրթիռակոծության զոհերի թիվը հասել է 10-ի
Լվովում անցած գիշեր ռուսական հրթիռային հարվածի զոհերի թիվը հասել է տասի։

«Հենց նոր գտան տասներորդ մարմինը: Կին է: Այժմ արտակարգ ծառայության աշխատակիցները մարմինը դուրս են բերում փլատակներից։ Դրանով որոնողափրկարարական աշխատանքները կավարտվեն»,- գրել է Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովին։

Հիշեցնենք. երեկ գիշերը Լվովի վրա թևավոր հրթիռի հարվածի հետևանքով, մասնավորապես, ամբողջությամբ փլուզվել են բազմաբնակարան շենքի երեք մուտքերի վերին երկու հարկերը։