ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Խորվաթիա
Հուլիսի 7-8-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Խորվաթիայում կմասնակցի Դուբրովնիկի համաժողովին:

Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակը:

Նախատեսվում է նախարար Միրզոյանի մասնակցությունը «Համաշխարհային կարգը խախտված. ինչպես կայունացնել համաշխարհային քաղաքականությունը» պանելային քննարկմանը, ինչպես նաև հանդիպումներ գործընկերների հետ: