Մասկը դժգոհում է X օգտատերերի լճացած աճից

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը դժգոհել է իրեն պատկանող X սոցիալական կայքի թույլ ֆինանսական ցուցանիշներից և օգտատերերի զգալի աճի բացակայությունից։ gazeta.ru-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։


Աշխատակիցներին ուղղված նամակում Մասկը նշել է, որ ընկերությունը ցուցադրել է իր կարողությունը ազդելու «հասարակության մեջ քննարկումների» ձևավորման վրա, սակայն նշել է «սարսափելի իրավիճակը եկամտի տեսանկյունից»:


«Օգտատերերի աճը լճացած է, եկամուտը տպավորիչ չէ, և մենք հազիվ ենք ծայրը ծայրին հասցնում»,- ասվում է Մասկի նամակում: