Ես կողմ եմ, որ Երևանն ունենա տրանսպորտ, որ ունենա ոչ միայն այսօր, այլև 5, 10, 15 տարի հետո»,- անդրադառնալով տրանսպորտային համակարգի բարեփոխումներին՝ Հանրային հեռուստաընկերության եթերում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Երևանը ժամանակին ունեցել է տրանսպորտային համակարգ՝ մետրո, տրոլեյբուս, ավտոբուս, այն մինչև վերջերս չի եղել, որովհետև դրա կառավարման հիմքում տնտեսական արդյունավետության կամ հարատևության գաղափար կամ բանաձև չի դրվել, ասվել է՝ կա տրանսպորտ, եկեք էնքան քշենք, մինչև կմաշվի, մինչև անշարժություն, դրանից հետո արդեն «ԳԱԶել» կլինի, «ԵՐԱԶ» կլինի, մեր գործը չի»,- ասաց նա։
Վարչապետը նշեց՝ կողմ է, որ Երևանում լինի տրանսպորտ, Հայաստանում լինի տրանսպորտ, քանի որ այսօր տասնյակ գյուղերում և բնակավայրերում տրանսպորտային համակարգ ներդնելու խնդիր կա․ մարդիկ չեն կարողանում գյուղերից տեղաշարժվել, միակ տարբերակը տաքսիներն են։